2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի վերլուծաբան եւ փորձագետ Մին-Չի Կուոն:

Բացի այդ, Apple սմարթֆոնները կստանան սեփական մոդեմները, որոնք այժմ մշակման փուլում են: Եթե չիպը մինչ այդ պատրաստ չլինի, ապա iPhone-երը կսկսեն համալրվել Qualcomm մոդեմները, որի հետ ընկերությունը դադարել է դատավարությունն ու նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով MacRumors-ին, կրկին 3 մոդել կներկայացի՝ 5,4 դյույմ, 6,1 դյույմ եւ 6,7 դյույմ էկրանով: Բոլոր iPhone-երը OLED դիսպլեյ կունենան:

Սակայն ոչ բոլոր սմարթֆոնները կկարողանան աշխատել 5G ցանցով: Նման հնարավորություն կստնան միայն 6,7- եւ 5,4-դյույմանոց էկրաններով տարբերակները: Իսկ 6,1 դյույմ էկրանով մոդելը կկարողանա աշխատել միայն LTE-ով եւ կդառնա բյուջետային տարբերակ:

5-րդ սերնդի ցանցերում Apple-ի սմարթֆոնների լրիվ անցումը տեղի կունենա 2021 թվականին: