Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ նրան մեղադրելով իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապի մեջ:

Ընդ որում, նա որեւէ ապացույց չի ներկայացրել, միայն մեջբերել է հեղաշրջման փորձի օրերին Իմամօղլուի թվիթթերյան գրառումները:

Նշենք, որ Էրդողանը Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Թուրքիան պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել նրան:

Հավելենք, որ մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել էր Ազգային-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին, սակայն Թուրքիայի ԿԸՀ-ն կրկնակի ընտրություններ է նշանակել հունիսի 23-ին:

Որոշ վերլուծաբաններ ասում են, որ Էրդողանն ուժգնացրել է իր հռետորաբանությունը կիրակի Իմամօղլուի եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմի միջեւ հեռուստադեբատներից հետո: