Իսրայելական Rafael ընկերությունը Spice 250 ռումբը հագեցրել են արհեստական ինտելեկտով, հաղորդում է N+1-ը՝ Defense News-ի վրա հղումով:

Նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն գտնել թիրախն ու այն տարբերել այլ օբյեկտներից: Ընկերությունում պնդում են, որ ռազմամթերքի փորձարկումն արդեն ավարտվել է եւ հաջողությամբ է անցել:

Ժամանակակից ռումբերը կարող են հագեցած լինել ինքնանշանառման համակարգերի մի քանի տեսակներով: Ռազմամթերքը, սակայն կարող է սխալներ թույլ տալ, օրինակ, եթե նշանառման կետում մի քանի նման օբյեկտներ գտնվեն:

Spice 250 ավիացիոն ռումբը, ինչպես պնդում են ընկերությունում, կարող է մեծ հավանականությամբ տարբերել թիրախը, ինչի համար օգտագործվում է տվյալների բազա, որը պարունակում է տարբեր օբյեկտների եռաչափ մոդելներ, ինչպես նաեւ նեյրոցանցերի օգնությամբ ստեղծված ալգորիթմներ:

Մշակողները պնդում են, որ նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն կողմնորոշվել տարածքում, տարբերել շարժվող եւ անշարժ օբյեկտները:

Spice 250 ավիացիոն ռումբը հագեցած է 75 կգ զանգվածով եւ կարող է խոցել մինչեւ 100 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Այն ունի նաեւ ծալվող թեւ, որի օգնությամբ կարող է ծրագրել թիրախները:

Ավիառումբը հագեցած է նաեւ կապի հեռուստատեսային ալիքով, որով թիրախի լուսանկարը փոխանցում է մինչ խոցման պահը: Լուսանկարները կարող են օգտագործվել նեյրոցանցի հետագա ուսումնասիրման համար: Ռազմամթերքի մասին այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն: