Հենրի Ֆորդի անվանակցին կասկածում են Ford ավտոմեքենաների գողության մեջ: Դետրոյթի WXYZ-TV հեռուստաալիքը պարզել է, որ տղամարդն առաջին անգամը չէ, որ հայտնվում է ճաղերի հետեւում գողությունների եւ հարձակումների համար, հաղորդում է Motor-ը:  

Դետրոյթի ոստիկանությունը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ինչու է Ֆորդը գողանում հենց «կապույտ օվալի» ավտոմեքենաները: Հնարավոր է, որ հենց այդ բրենդի պահեստամասերն են գնահատվում մոխրագույն շուկայում:

Ֆորդ-հանցագործն արդեն հասցրել է EcoSport անվադողեր գողանալ եւ հանել F-150-ի սարքավորումը, ինչի կապակցությամբ նրան ձերբակալելու օրդեր է տրվել եւ պարգեւատրում նշանակվել ցանկացած օգտակար տեղեկության համար: