ՄԱԿ-ի արտադատական քննիչ Ագնես Կալլամարդը հունիսի 20-ին կհրապարակի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին զեկույցը, հաղորդում է Reuters-ը:

Կալլամարդը հայտարարել է, որ ապացույցները ցույց են տալիս կոշտ հանցագործությունը, որը ծրագրվել է սաուդցի պաշտոնական անձանց կողմից:

Հիշեցնենք, որ Խաշոգջին սպանվել էր անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Սպանությունից հետո ավելի քան երկու շաբաթ Էր Ռիադը կտրականապես հերքում էր սպանության փաստը՝ հավաստիացնելով, որ Խաշոգջին հեռացել է հյուպատոսությունից «ողջ եւ առողջ»: Սակայն ավելի ուշ խոստովանել է, որ Խաշոգջին սպանվել էր «պատահաբար», երբ փորձել էին նրան համոզել վերադարձնել հայրենիք: Թուրքիան բազմիցս մեղադրել է սաուդցիներին, որ վերջիններս չեն ցանկանում համագործակցել այդ սպանությունը բացահայտելու հարցում՝ անուղղակիորեն մեղադրելով այդ հանցագործության մեջ սաուդյան թագաժառանգին: Այդ գործով Էր Ռիադը ձերբակալել է 20 մարդու, որոնցից 5-ի նկատմամբ մահապատժի որոշում է կայացվել: Այդուհանդերձ լրագրողի մարմնի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Ամերիկյան հետախուզական հանրությունը հակված է մտքին, որ եթե թագաժառանգ Մուհամեդը հրահանգ չի տվել Խաշոգջիին սպանելու, ապա ամեն դեպքում տեղյակ է եղել այդ մասին: