Եթե որևէ դեսպանի չի կարելի հանդիպել ընդդիմադիր նախկին նախագահի հետ, ուրեմն չի կարելի բոլոր դեսպաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Արթուր Ղազինյանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանը 2010թ. հուլիսի 30-ին հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ:

Բլորիս համար շատ սովորական հանդիպում էր, քանի որ ԱՄՆ դեսպանը կարող է հանդիպել նախկին նախագահների հետ, իսկ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների համար հիացմունքի բացականչությունների առիթ տվող և իշխանության գալու հույս էր:

Իշխող կուսակցության ոչ մի անդամ նույնիսկ տարակուսանք չհայտնեց, էլ չեմ խոսում ԱԺ-ում աղմկելու կամ ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին:

Նույն Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի անդամ էր և մեկ անգամ նույնիսկ չի հայտարարել ներքին գործերին միջամտելու մասին մի պարզ պատճառով, որ ուղղակի չկար այդպիսի միջամտություն:

Ասածս ինչ է, հարգելի ձերքայլականներ, եթե որևէ դեսպանի չի կարելի հանդիպել ընդդիմադիր նախկին նախագահի հետ, ուրեմն չի կարելի բոլոր դեսպաններին, իսկ եթե հանդիպումը միջամտություն է ներքին գործերին, ուրեմն դա վերաբերում բոլոր նախագահներին:

Քաղաքականության մեջ սկզբունքներն ու արժանապատվությունը դեռ ոչ ոք չի չեղարկել»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչի առնչությամբ նրան հրավիրել էին ԱԳՆ, որտեղ նրա հետ տեղի էր ունեցել զրույց ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։