ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշն անհանգստացած է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ կարեւոր է խուսափել ցանկացած լարվածությունից, հաղորդում է AP-ը:

Նա կոչ է արել հետաքննել Օմանի ծոցում ենթադրյալ հարաձակումները: Գուտերիշի խոսքով՝ կարեւոր է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Մեկնաբանելով Մերձավոր Արեւելք 1000 ամերիկացի զինծառայող ուղարկելու ԱՄՆ որոշումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ կողմերը զսպվածություն կցուցաբերեն:

«Ինչպես արդեն ասացի, աշխարհին իրականում խոշոր դիմակայություն է պետք Պարսից ծոցում»,- ասել է նա: