Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր դեմ մահափորձը գնահատել է 20 մլն դոլար: Նա այս մասին հայտարարել է Twitter-ում հեռարձակման ժամանակ, փոխանցում է Gazeta-ն: 

Նշվում է, որ պետության ղեկավարն իր պաշտպանության համար շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների եւ հետախուզության աշխատակիցներին:

«Ինձ սպանելու նախագիծը, որի փորձն իրականացվեց օգոստոսի 4-ին, արժեցել է մի քանի միլիոն դոլար»,- ասել է Մադուրոն:

Նա հավելել է, որ խոսում են 20 մլն դոլարի մասին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի մասնակիցը հարձակումից հետո 3 անգամ հանդիպել է ամերիկացի պաշտոնյաների հետ: