Իսպանիայում ձերբակալվել է 10 մարդ, որոնց կասկածում են Սիրիայում իսլամական ահաբեկիչների բջիջները ֆինանսավորելու եւ փողերի լվացման մեջ, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:

Ձերբակալություններ եւ խուզարկություններ են կատարվել Մադրիդում, Վալենսիայում եւ Տոլեդոյում, գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 350 աշխատակից՝ ներառյալ Եվրոպոլի աշխատողներ: Ձերբակալվածներից բացի, կասկածվում է եւս 12 մարդ:

Կազմակերպությունը ղեկավարել է ծագումով Սիրիայից ընտանեկան կլանը, որը զբաղվել է ֆինանսական փաստաթղթերի կեղծմամբ: Նրանց օգնությամբ խմբավորումը ավելի քիչ գումարներ է ցույց տվել, իսկ տարբերությունն ուղղել է սեւ դրամարկղ, որից փողերի մի մասն ուղարկվել է սիրիական Իդլիբ, որտեղ ապրել են Ալ Քաիդայի հետ կապված մարդիկ:

Ըստ ՆԳՆ տեղեկությունների՝ 2018 թվականի ապրիլին ձերբակալվածները ահաբեկիչների հետ կապերի միջոցով կարգավորել են ապրանքափոխադրումը Դամասկոս-Համա-Իդլիբ, իսկ այնտեղից՝ Թուրքիա երթուղով:

Կասկածյալներից մեկը 2008 թվականին Սիրիայում արդեն կալանավորված եղել էր եւ մեղավոր ճանաչվել ահաբեկչության մեջ, որից հետո պատիժը կրելուց հետո վերադարձել էր «ընտանեկան բիզնես»:

Ձերբակալվածներին ստուգում են հետեւյալ կետերով՝ անդամակցություն հանցավոր խմբավորմանը, համագործակցություն ահաբեկչական կազմակերպության հետ, ահաբեկչության ֆինանսավորում, փողերի լվացում, հարկերի վճարումից խուսափում, փաստաթղթերի կեղծում եւ ապօրինի ներգաղթին օժանդակություն: