Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի գլխավոր ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 700 ՍՍ 07 համարանիշի և Mercedes մակնիշի 17 ՕՏ 327 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և տեղափոխել տարբեր հիվանդանոցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Նիվային։