Հունիսի 19-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծերում կատարված փոփոխությունները, ԱԺ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Այսպես՝ խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին՝

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ «Վիճակախաղերի, համացանցային վիճակախաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ» 114, միաձայն),

Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ» 116, միաձայն),

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ» 76, «դեմ» 13, ձեռնպահ 23),

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ («կողմ» 115, միաձայն),

Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ» 114, միաձայն),

«Սպառողական վարկավորման մասին» օերնքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ եւ կից օրինագծեր («կողմ» 113, «դեմ» 1),

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ» 115, միաձայն):