ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է փոփոխությունը, որով առաջարկվում է 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել Արցախում ականազերծման ծրագրին եւ վերականգնման ծառայություններին: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը (ANCA):

2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը:

ANCA-ի նախագահ Րաֆֆի Ամբարյանը նշել է, որ Կոնգրեսում առաջին օրվանից Թիջեյ Քոքսը զբաղվում է Կալիֆոռնիայի հովտի հայ համայնքի համար կարեւոր հարցերով:

«Իմ կողմից  ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղքում ականազերծման եւ վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես լի եմ վճռականությամբ աշխատելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի իմ գործընկերների,  Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ HALO Trust-ի հետ` ապահովելու  Լեռնային Ղարաբաղում համայնքների վերականգնումը եւ որպեսզի առաջիկայում տարածաշրջանը ազատ լինի ականներ», - ասել է Քոքսը: