Microsoft ընկերությունը դիտարկում է իր ստեղնաշարերի վրա նոր կոճակի՝ Office, հայտնվելու հնարավորությունը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Verge-ին։

Կոճակի հետ համադրությունները նոր հնարավորություններ կտան օգտատերերին, ներառյալ փաստաթղթերի եւ ֆայլերի արագ փոխանակումը Office-ում։

Ենթադրվում է, որ նոր ստեղնը կփոխարինի Microsoft կոճակին աջ կողմում կամ մենյու կոճակին հատկացված տեղում։

Ստեղնաշարի փոփոխությունները կկատարվեն առաջին անգամ 1994 թվականից ի վեր։