007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի ապագա սերիաներում Բոնդի նոր մեքենան կդառնա Aston Martin Valhalla-ն, հայտնում է Daily Mail-ը: 

Այսպիսի առասպելական անվանում է ստացել բրիտանական ավտոմեքենաշինական կորպորացիայի նոր հիբրիդային հիպերքարը, որի արժեքը 1,5 մլն ֆունտ սթերլինգ է:

Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը, որով երթեւեկելու է լեգենդար կինոլրտեսը՝ Դենիել Քրեյգի կատարմամբ, տեղի կունենա այս շաբաթ ավելի ուշ, իսկ մինչ այս այդ փոխադրամիջոցը հայտնի էր AM-RB 003 ծածկագրային անվանումով:

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում բացի նոր հիպերքարից կհայտնվի նաեւ 1960-ականների DB5 մակնիշը, որը վարել է անձամբ Շոն Քոներին, որը 1964 թվականին 007 գործակալի մասին սերիաներից մեկում է խաղացել՝ «Գոլդֆինգերում», եւ 1987 V8 Vantage-ը, որը վարել է մեկ այլ դերասան՝ հմայիչ գործակալին մարմնավորած Թիմոտի Դալթոնը: