Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու աշխարհահռչակ Վիսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում։
Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՖՖ նախագահի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Նա նաեւ լուսանկար է հրապարակել:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նախօերին դասախոսություն է կարդացել, որին մասնակցել է 180 մարզիչ: