Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ծեծի 2-ական, անձի առեւանգման, ավազակության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու ու ինքնավնասման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: