Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության անդամ, Ստամբուլի Բաքըրքյոյի նախկին ավագանու անդամ, Ստամբուլի հայկական Քնալը կղզու պլատֆորմի հիմնադիր Նուրհան Չեթինքայան  սոցցանցերով հայկական տոլմայի եւ ուտեստների «գովազդ» է արել։

Նուրհան Չեթինքայան գրել է. «Եթե այդքան շատ եք սիրում հայերին, եկեք Եշիլքյոյում նոր բացված ռեստորանը իրական հայկական տոլմա ուտելու»։