Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունն այսօր նույնպես լարված է անցնում։ Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ դահլիճում ներկաներից մեկի եւ Քոչարյանի փաստաբանների միջեւ։

Միջադեպը սկսվեց Երեւան քաղաքացի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի ելույթի ժամանակ։

Անդրադառնալով պաշտպանական կողմի հարցադրմանը՝ կապված  «Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանի՝ դատավոր Արմեն Դանիելյանին հղված բաց նամակի հետ, Գեւորգ Բաղդասարյանը առաջարկեց դատավարության մասնակիցներին՝ չմոռանալ թե ինչի համար են հավաքվել եւ փորձեն դատավարությունն արհեստական մեկնաբանություններով լցնել։

Դատախազի այս հայտարարությունից հետո դահլիճում ներկաներից ոմանք սկսեցին ծափահարել. «Այո, ցինիկ ա, ի՞նչ ա»,–բղավեց ներկաներից մի կին՝  նկատի ունենալով պաշտպանական կողմին։

Այս արտահայտությունից վրդովվեց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ հորդորելով դատավորին՝ ապահովել դատական նիստի կարգը։

«Հարգելի դատարան, չի՛ կարելի էսպես, սա ի՞նչ արտահայտություն է, ընդմիջումների ժամանակ վիրավորանք է հասցնում»,-հայտարարեց Սահակյանը։

Այնուհետեւ դահլիճում ներկա կինը վեր կացավ՝ սկսեց բղավել։

Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը զգուշազրեց քաղաքացուն՝ խոսել շարունակելու դեմքում՝ հեռացվել դատական նիստերի դահլիճից։