ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները այսօր՝ հունիսի 19-ին, նստացույց են իրականցնում ԱԺ-ի դիմաց: Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: Նախաձեռնության անդամներն ունեն պաստառներ՝ «ոչ համահարթեցմանը», «ոչ համահարթ սպասարկմանը» եւ այլ գրություններով: 

Նշենք, որ այսօր նախատեսված է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը: