Հունիսի 18-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Քասախ գյուղի մի բնակչուհի եւ հայտնել, որ տնից գողացել են 3.000 դոլար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ հունիսի 15-ի ժամը 17.00-ից հունիսի 18-ի ժամը 14.10-ն ընկած ժամանակահատվածում մտել են Քասախ գյուղի Երիտասարդական փողոցում գտնվող իր բնակարան եւ պատշգամբում գտնվող մետաղյա պահարանից գողացել 450.000 դրամ, 80 եվրո եւ 590 դոլար՝ պատճառելով մոտ 772.000 դրամի վնաս:

Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ բնակարանից գողությունը կատարել է նույն հասցեի 27-ամյա բնակիչը, որը հունիսի 19-ին, ժամը 01.30-ին, հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին եւ խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը, այնուհետեւ քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն: