Ամերիկացի հայտնի բլոգեր եւ ռեփեր Էլայջա Դենիելը Միչիգան նահանգում գնել է Հելլ քաղաքը (թարգմանաբար՝ «դժոխք»)՝ դառնալով դրա ժամանակավոր քաղաքապետը, եւ այն վերանվանել է Գեյ-Հելլ («Գեյ-դժոխք»), հայտնում է Livingston Daily-ն: 

Նոր քաղաքապետն ամբողջ քաղաքում կախել է ԼԳԲՏ դրոշներ՝ ի նշան բողոքի ընդդեմ երկրի դեսպանատների շենքերի վրա ԼԳԲՏ համայնքի դրոշներ կախելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքի:

Բլոգերի խոսքով՝ հիմա միակ դրոշը, որ կծածանվի Գեյ-Հելլի վրա, կլինի հենց այս ծիածանագույն դրոշը: