150 տարի անց առասպելական Տրոյայի բացահայտումից հետո, որը հայտնաբերվել էր ժամանակակից Թուրքիայի տարածքում  հնագետ Հենրիխ Շլիմանի կողմից, Բրիտանական թանգարանում վերջապես այդ քաղաքի գոյության մասին վկայող անգին արտեֆակտներ են հայտնվել, հաղորդում է  Daily Mail-ը:

Այդ ժամանակ Բրիտանական թանգարանը  բավականաչափ տեղ եւ միջոցներ չուներ Տրոյայի գանձերի ձեռքբերման համար եւ անգամ հրաժարվել էր դրանք վարկով գնել:

Սակայն այժմ Տրոյայի գանձերը, այդ թվում քարե արձանները եւ բրոնզե գործիքները հայտնվել են Լոնդոնի թանգարանի տնօրինության տակ:

Թանգարանի փորձագետները նշել են, որ Շլիմանի պատմական բացահայտումից 7 տարի առաջ այդ տարածքում աշխատում էր բրիտանացի հնագետ Ֆրենկ Կալվերտը, որը հայտարարել էր, որ ժամանակակից Թուրքիայի հենց այդ  տարածքում  է գտնվում հանրահայտ Տրոյան: Սակայն Կալվերտը չէր շարունակել իր որոնումները, ավելի ուշ դրանով զբաղվել էր Շլիմանը: