Հարգելի՛ ՀՀ կառավարություն, խորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը եւ չտարածել, ամոթ է: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2018 թվականի բյուջեի կատարողականը, որը մինչ այդ երկու շաբաթ շարունակ քննարկվել էր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում։ Պատգամավորներին գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Այդ կապակցությամբ պատգամավորներին բաժանվել են փոքրիկ բրոշյուրներ՝ «100 փաստ նոր Հայաստանի մասին»։