Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան եւ Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային եւ վտանգավոր բարդիների էտման եւ հատման աշխատանքներով պայմանավորված՝հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթեւեկությունը նշված հատվածում կդադարեցվի:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն: