ԱՄՆ Ալաբամա նահանգի Լայմսթոուն շրջանում ոստիկանները հանցագործի տանը հատուկ վարժեցրած «պահապան սկյուռիկ» են հայտնաբերել, հայտնում է WAFF 48 լրատվական պորտալը:

Երկուշաբթի՝ հունիսի 17-ին, ոստիկանները եկել են 35-ամյա Միկի Փոլքի մոտ՝ նրան կալանավորելու ապօրինի հրազեն, արգելված թմարմիջոցներ եւ դրանց օգտագործման ու կիրառման համար միջոցներ պահելու համար: Տղամարդը տանը չէր, եւ իրավապահները կալանավորել են նրա հարեւանին՝ 37-ամա Ռոնի Ռեյնոլդսին:

Խուզարկության ժամանակ ոստիկանները ուշադրություն են դարձրել ագրեսիվ սկյուռիկով վանդակին: Ոստիկանության տեղեկություններով՝  Փոլքը նրան պահում էր որպես պահապան կենդանի եւ նրան, հավանաբար, կերակրում մետամֆետամինով, որ նա իրեն ագրեսիվ պահի: Լայմսթոուն շրջանի ոստիկանական դեպարտամենտի աշխատակից Սթիվեն Յանգը խոստովանել է, որ ոչ ոք չէր ցանկանում մոտենալ սկյուռիկի վանդակին: «Իրավապահ մարմիններում 18 տարվա աշխատանքի ընթացքում նման բան առաջին անգամ եմ տեսնում»,- հավելել է նա:

Իշխանությունները նշել են, որ անվտանգ եղանակներ չկան ստուգելու համար՝ կենդանուն իսկապե՞ս թմրանութերով են կերակրել:

Սկյուռիկի ճակատագիրն անհայտ է: Փոլքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Առայժմ հայտնի չէ՝ նրան կառաջադրվի՞ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք: