Հայաստանում կգործարկվի զտման ձեռնարկություն, որտեղ կարտադրվի բանկային ոսկի: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա, մասնավորապես, հայտնեց, որ ԿԲ-ն արդեն համաձայնություն է ձեռք բերել շվեյցարական ընկերություններից մեկի հետ: «Սա վերջին ակորդներն են, եւ շատ շուտով Հայաստանում ոսկու զտման ձեռնարկություն կբացվի, որտեղ ոսկու ձուլակտորներ կարտադրվեն»,- հավաստիացրեց պաշտոնյան:

Ջավադյանի խոսքով՝ այս ձեռնարկության կառուցումը կախված է նաեւ հանրապետությունում լեռնահանքային ճյուղում իրավիճակի զարգացումից: «Մեր արտադրողները կկարողանան ոսկի արտահանել դորե ձուլվածքի տեսքով: Դա 80-90 տոկոսով ոսկու ձուլակտորներ են, որոնց 10 տոկոսը կարող է բաժին ընկնել այլ մետաղների կամ նյութերի»,- պարզաբանեց ԿԲ նախագահը:

Նա հայտնեց նաեւ, որ ամեն ինչ պատրաստ է, երկիր է բերվել հատուկ տեխնիկա, ընտրվել է տեղը, եւ արդեն հաջորդ տարի կսկսվի անմիջական արտադրությունը:

Ընդ որում՝ Արթուր Ջավադյանը նշեց, որ ԿԲ-ն կարող է դանալ «լուռ բաժնետեր»՝ ձեռնարկության 6-7 տոկոս բաժնեմասով: «Սա մեր պահանջն է եւ թույլ կտա լուծել հնարավոր խնդիրները»,- եզրափակեց ԿԲ նախագահը: