Հայաստանի Կենտրոնական բանկի ոսկու պաշարները մինչեւ դրանց իրացումը կազմում էին 1,6 տոննա: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Նրա խոսքով՝ ոսկին վաճառվել է այն պահին, որբ շուկայում գրացվել է մետաղի այս տեսակի գնաճ: «Դրանից հետո աշխատանք է կատարվել, եւ ոսկին դարձել է շատ անհուսալի ակտիվ, գները սկսել են կտրուկ տատանվել, իսկ այսօրվա դրությամբ կան է՛լ ավելի հուսալի գործիքներ»,- հավաստիացրեց Ջավադյանը: