Ամերիկյան Ալաբամա նահանգում կալանել են 12-ամյա աղջկա, որը պատահաբար կրակել է երկու դեռահաս տղայի, տեղեկացնում է Fox News-ը։

Ոստիկանությունում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել խաղահրապարակի մոտ Բիրմինգհեմ քաղաքի արեւելյան մասում։

Կրակոցների հետեւանքով  վիրավորվել են 13 եւ 14 տարեկան տղաներ։ Ոստիկանությունում տեղեկացրել են, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ է համարվում։

Աղջկան կալանել են պատահարի վայրից երկու թաղամաս այն կողմ։ Պատահածի հիմնական վարկածն իրավապահ մարմիններում համարում են այն, որ խաղալով զենքի հետ՝ աղջիկը պատահմամբ հանել է զենքի ապահովիչը։

Բիրմինգհեմի ոստիկանությունը զենք ունեցողներին հորդորել է ավելի պատասխանատու լինել՝ ապագայում խուսափելու համար նման դժբախտություններից։