Երեւանի Կոնդ թաղամասի Սբ Հովհաննես եկեղեցու հետեւում երկու մետաղական տնակներ են այրվում:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ժամանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման մեկ մարտական հաշվարկ: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո փրկարարները եկել են դեպքի վայր: «Դեռեւս մեկ մարտական հաշվարկ է աշխատում: Այժմ ջրատարի կարիք է զգացվում, եւ այն արդեն ճանապարհին է»,- նշեց ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական երրորդ ջոկատի վարորդ սերժանտ Գեւորգ Գրիգորյանը:

ԱԻՆ-ից հայտնել են, որ դեռ պարզ չէ՝ տնակները բնակելի են, թե ոչ: ԱԻՆ-ից փոխանցեցին, որ հրդեհաշիջմանը միացել է երկրորդ մարտական հաշվարկը: