Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր օդով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումով բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար եւ բեռնատար փոխադրամիջոցներին:

Երեւանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Առանց այն էլ Երեւանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է եւ վնատակար բաղադրիչներով հագեցած:

Որպես քաղաքացի եւ որպես ԱԺ պատգամավոր, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:

Ակնկալում եմ արագ արձագանք: Կանխավ շնորհակալ եմ»: