Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիվացնում են ջանքերը Իրանի պատճառով լարվածությունը թուլացնելու համար, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք ցանկանում ենք միավորել մեր ջանքերը, որպեսզի սկսվի լիցքաթափման գործընթաց»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը Փարիզում կառավարության նիստից հետո։ «Դեռ ժամանակ կա, եւ մենք հույս ունենք, որ բոլոր ակտորները զսպվածություն կցուցաբերեն։ Ժամանակ դեռ կա, բայց քիչ»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը կրկնել է այդ մեկնաբանությունները՝ ավելացնելով, որ «պատերազմի վտանգը Պարսից ծոցում չի անցել»։