Լիբանանի ոստիկանությունը կալանավորել է առնվազն 6 երկրներում թմրանյութերի խոշոր խմբաքանակների մաքսանենգության մեջ կասկածվող «երեւելի» թմրաբարոնի:

31-ամյա կասկածյալը  6 տարի արհեստավարժ զբաղվել է արաբական երկրներ կապտագոնի մաքսանենգությամբ, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Լիբանանի ներքին անվտանգության ծառայությանը:

Կասկածյալը, որի անունը չի նշվում, խոստովանել է Եգիպտոսում, Կատարում, Եմենում, ԱՄԷ-ում, Սուդանում եւ Սաուդյան Արաբիայում 12 մաքսանենգ գործությունների անցկացումը:

Հայտարարության համաձայն՝ նույն մաքսանենգ ցանցի 4 այլ անդամներ՝ երկու լիբանանցի եւ երկու սիրիացի, նույնպես կալանավորվել են:

Կապտագոնը Լիբանանում արտադրվող ամֆետամինի տեսակ է եւ հավաբանար  Սիրիայում եւ Իրաքում էլ, հիմնականում Սաուդյան Արաբիայում օգտագործման համար:

Սա նաեւ ԻՊ զինյալների շրջանում ամենից հաճախ օգտագործվող թմրանյութերից է, համարվում է, որ այն օգնում է մի քանի օր առույգ մնալ եւ թուլացնում է վախի զգացումը, բարձրացնում դիմացկունությունը:

2015 թվականի հոկտեմբերին Լիբանանը կալանավորել էր սաուդյան արքայազնին եւ Սաուդյան Արաբիայի 4 քաղաքացիների Բեյրութի օդանավակայանով  2 տոննա կապտագոն դուրս բերելու համար: