Մայիսի 21-ին, ժամը 08.30-ին, Արմավիր քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ գիշերը, օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպելի» սրահից գողացել են բջջային հեռախոս՝ պատճառելով 80 հազար դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ: Հունիսի 17-ին նա ներկայացել է բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: