Հունիսի 18-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սուրենավան գյուղի 6 բնակիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը կերել են դաշտից հավաքած սունկ:

Նախապատրաստվում են նյութեր: