Eurofighter Typhoon եվրոպական կործանիչի արդիականացմամբ հետաքրքրված երկրները եւ ընկերությունները համաձայնել են 53.7 մլն եվրո հատկացնել կատարելագործված կործանիչի եւ նրա շարժիչի երկարաժամկետ էվոլյուցիայի ուսումնասիրման համար, հաղորդում է  Reuters-ը:

Ուսումնասիրությունը 19 ամիս կտեւի ինքնաթիռի համար եւ 9 ամիս շարժիչի համար, ինչը կօգնի սահմանել տեխնոլոգիաների հնարավոր կատարելագործումները ինքնաթիռի, շարժիչի համակարգերի, մարդ-մեքենա ինտերֆեյսի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորման համար:

Պաշտոնական անձանց տվյալներով՝ աշխատանքն ուղղված է Eurofighter Typhoon նավատորմի արագ արդյունավետության ապահովման համար՝ մարտական գործողությունների իրականացման նպատակով չնայած նրան, որ Եվրոպան սկսում է նոր սերնդի երկու մրցակցող ինքնաթիռների ուղղությամբ աշխատանքը, որոնք նախատեսվում է շահագործել 2040-ին:

Eurofighter կոնսորցիումը ներառում է Airbus-ը, բրիտանական BAE Systems-ը եւ իտալական Leonardo-ն:

Airbus-ը եւ ֆրանսիական Dassault Aviation-ը սկսել են նոր մարտական ավիացիոն համակարգի ուղղությամբ աշխատանքը, որը ֆինանսավորվելու է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի կողմից:

BAE Systems-ը եւ Leonardo-ն աշխատում են մրցունակ նախագծի ուղղությամբ, որը հայտնի է որպես Tempest:

Eurofighter Typhoon-ը աշխատել է ավելի քան 530,000 թռիչքային ժամ, պատվիրվել է 623 ինքնաթիռ եւ առաքվել 558-ը:

Պիթեր Մաութեն՝ Eurofighter-ի մարքեթինգի տնօրենն ասել է, որ առաջիկա տարիներին  միջազգային հաճախորդներին կարող է 150-ից մինչեւ 200 ինքնաթիռ վաճառվել բացի գործընկեր երկրներին, ինչպիսին Գերմանիան է, արդեն հաստատված պատվերներից: