Հյուսիսային Կորեան պետք է եւս մեկ գագաթնաժողով անցկացնել Հարավային Կորեայի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցերով Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Լի Դո Խունը, հաղորդում է Reuters-ը:

«Հյուսիսային Կորեային կոչ եմ անում արձագանքել նախագահ Մուն Չժեինի հրավերին՝ միջկորեական գագաթնաժողով անցկացնել, եթե հնարավոր է, մինչ Թրամփի՝ հաջորդ շաբաթ Կորեա այցը»,- ասել է Լին:

Նշենք, որ Փհենյան-Վաշինգտոն բանակցությունները փակուղի են մտել այս տարվա փետրվարին երկու երկրների առաջնորդների գագաթնաժողովի ձախողումից հետո: Կողմերը չեն կարողացել հաղթահարել պատժամիջոցների հարցով տարաձայնությունները: ԱՄՆ նախագահ Թրամփը բանակցությունները ժամանակից շուտ լքել է բանակցությունները: Դրանից հետո Փհենյանը երկու անգամ հրթիռային արձակում է անցկացրել: Սակայն Թրամփը հայտարարել է, որ այդ փորձարկումները չեն խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: