ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 24 ժամում 24,8 մլն դոլար է հավաքել նախընտրական քարոզարշավի սկզբից, հաղորդում է AP-ը:

Տպավորիչ գումարի մասին  Twitter-ում հայտնել է Հանրապետական կուսակցության ղեկավար Ռոնն ՄքԴենիելը: Այդ գումարն առաջին 3 ամիսների ընթացքում Դեմոկրատական կուսակցության հավաքած գումարից ավելի շտ է:

Թրամփն արդեն հայտնել է, որ մարտի վերջին հավաքել է 48,7 մլն դոլար: Այդ շրջանում Հանրապետական ազգային կոմիտեն ստացել է հավելյալ 34,7 մլն դոլար, իսկ դեմոկրատական ազգային կոմիտեն՝ ընդամենը 7.5 մլն դոլար: