ԱՄՆ Կուպերի համալսարանի գիտնականները հայտնել են լողափերում նոր սպառնալիքի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Annals of Internal Medicine-ին:

Խոսքը մահացու Vibrio vulnificus բակտերիայի մասին է, որը կարող է օրգանիզմ ներթափանցել ինչպես ծովամթերքի, այնպես նաեւ լողալիս բաց վնասվածքների միջոցով:

Հետազոտության շրջանակում գիտնականները հայտնաբերել են, որ գլոբալ տաքացման պատճառով այդ բակտերաների միջավայրը տեղափոխվում է հյուսիս, քանի որ դրանք բնակվում են ըստ Ցելսիուսի 13 աստիճանից բարձր ջրերում:

Նշվում է, որ դեպքերի մեծամասնությունում բակտերիաները չեն առաջացնում լուրջ առողջական խնդիրներ, սակայն որոշ դեպքերում կարող են նեկրոտիկ ֆասցիտ զարգացնել, որը կարող է հանգեցնել վերջույթների ամպուտացիայի կամ մահվան: