Այսօր` հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15։30-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքնայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։ Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող 12 օրական տղա երեխան տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ քննչական խումբը։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ տեսուչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։