Երեւանի պատվիրակությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ մեկնում է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Սա երկրից դուրս քաղաքապետի առաջին պաշտոնական այցն է։

Պետերբուրգում Երեւանի օրերի ընթացքում քաղաքը կներկայանա մշակութային միջոցառումներով։ Նախատեսված են հանդիպումներ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրել է Կարապետյանը։