Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը Թեհրանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու նպատակ ունի: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը, հաղորդում է Reuters-ը:

«Ոչ ոք չպետք է կասկածի խաղաղության մեր ձգտման կամ համապարփակ գործարքի հասնելու դեպքում հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամության մեջ»,- նշել է նա:

Որոշ կոնգրեսականներ մտավախություն են հայտնել, որ ԱՄՆ զորքերի մեծացումը, պատժամիջոցների միջոցով ճնշումն ու կոշտ հռետորաբանությունը կարող են ԱՄՆ-ին Իրանի հետ ռազմական առճակատման հրահրել:

Պենտագոնն ավելի վաղ հաստատել է տարածաշրջան հավելյալ զորք (1000 զինծառայող) ուղարկելու որոշումը՝ Օմանի ծոցում առեւրտային լցանավերի վերջին հարձակումների ֆոնին, որի համար ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին: Իրանը բոլոր մեղադրանքները հերքում է: