Լոս Անջելեսում Հոլիվուդյան փառքի ծառուղում գողացել են Մերիլին Մոնրոյի արձանը: Ինչպես հայտնում է AP-ը, արձանը պատկերում էր Մոնրոյի կուլտային կեցվածքը «7-րդ տարվա մարմաջը» ֆիլմից: Այն անհետացել է երկուշաբթի օրն առավոտյան:

Ականտեսը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է Հոլիվուդյան փառքի ծառուղու տարածք եւ գողացել արձանը:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ քննիչները հայտնաբերել են հանցագործի մատնահետքերը տաղավարում, որը կառուցվել է 1994 թվականին: Այնտեղ տեղադրված են նաեւ Դոլորես Դել Ռիոյի, Դորոտի Դենդրիջի, Մեյ Ուեսթի եւ Անն Մեյ Վանգի արձանները: