Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են՝ 35:

Մասնավորապես, օրակարգում է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը, որի քննարկումներն սկսվել են նախօրեին: Այսօր ամփոփիչ ելույթով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդարանն այսօր կքննարկի նաեւ ԲԴԽ անդամի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյայի առաջին օրը ԱԺ-ն ՍԴ դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին: