Ինքնահռչակ գուրու Քիտ Ռանյեն, ում կասկածում են, այսպես կոչված, Nxivm սեքս պաշտամունքի հիմնադրման մեջ, բոլոր մեղադրանքներով մեղավոր է ճանաչվել, հայտնում է BBC News-ը: 

58-ամյա Ռանյեի դատավարությունը տեւել է 6 շաբաթ:

Ռանյեն, մասնավորապես, մեղադրվել է ռեկետի, սեքսուալ թարֆիքինգի եւ մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ:

Դատավարության ժամանակ սեքս պաշտամունքի «ստրկուհիներ» դարձած կանայք պատմել են, որ իրենց հավաքագրել են, այնուհետեւ շանտաժի սպառնալիքով ստիպել Ռանյեի հետ ինտիմ կապ հաստատել: «Ստրկուհիների» թվում է եղել նաեւ 15-ամյա աղջիկ:

Ինքը՝ «գուրուն» իրեն մեղավոր չի ճանաչել: Սակայն նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Ռանյեին Մեքսիկայում անցյալ տարի կալանավորել է ՀԴԲ-ն: Սեքս պաշտամունքի գործը մեծ հնչեղություն է ստացել եւս մեկ պատճառով. մեղադրանքներ են առաջադրվել նրա կազմակերպության 5 կանանց, ներառյալ Seagram ալկոհոլային խմիչքների արտադրության կայսրության ժառանգորդ Քլեր Բրոնֆմանին եւ հայտնի դերասանուհի, «Սմոլվիլի» աստղ Էլիսոն Մակին: