Երեւանում մեկնարկել է HoReCaExpo 2019 միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվում է Cheese and Wine Business ձեւաչափով:

Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ երկրների շրջանակներում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը հանգստի, տուրիզմի եւ ներդրումների ոլորտում որպես հեռանկարային տարածաշրջան: Դրա հետ կապված, HoReCaExpo 2019 /Cheese and Wine Business ձեւաչափ/ ցուցահանդեսն օբյեկտիվորեն արտացոլում է իրավիճակը հայկական տնտեսության տվյալ սեգմենտում, հնարավորություն է ընձեռում Ձեր բիզնեսի զարգացման մեջ ընտրելու ճիշտ ուղենիշ եւ կողմնորոշվելու ապագա հեռանկարների հարցում:

Հայաստանի իմիջի ձեւավորման հարցում ոչ պակաս նշանակալի տեղ է զբաղեցնում եւ ռեստորանային բիզնեսը: Ամեն տարի բացվում են նոր հաստատություններ, որոնք ուղղված են սպառողների լայն շրջանակին, որոնց ճաշակները, ինչպես հայտնի է, բավականին փոփոխական են: Այդ իսկ պատճառով, ռեստորանային բիզնեսին անհրաժեշտ է սարքավորումների արդյունավետ նորացում, հաստատության ձեւավորում, հաստատության կառավարման որակյալ կազմակերպում եւ սպասարկման որակի բարելավում:

HoReCaExpo 2019 /Cheese and Wine Business ձեւաչափ/ ցուցահանդեսի գրավչությունն ակնհայտ է, քանզի ցուցահանդեսի բաժիններում հայտարարված են պանիրներ եւ գինիներ արտադրող եւ ներմուծող ընկերություններ, առողջարանա-հանգստավայրային համալիրների, հյուրանոցների, բարերի, ռեստորանների, ժամանցային արդյունաբերության կահույքի, սպասքի եւ լվացքատների համար նախատեսված պարագաների, տարածքների դիզայնի, սննդի եւ ըմպելիքների, պրոֆեսիոնալ տեքստիլ եւ հիգիենայի պարագաներ HoReCa սեգմենտի համար արտադրողներ եւ ներմուծողներ ինչպես Հայաստանից եւ Արցախից, այնպես էլ ԵՏՄ երկրներից: Ցուցահանդեսի բաժիններում հայտարարված են նաեւ տուրիստական կազմակերպություններ ՀՀ-ից, Արցախից եւ ԵՏՄ երկրներից:

Ցուցահանդեսի մասնակիցները ավելի քան 700 ընկերությունների ներկայացուցիչներ, տնօրեններ եւ հիմնադիրներ են: Ամենամեծ փակ ցուցահանդեսն անց է կացվում բիզնես միջավայրում՝ գինու եւ պանրի համտեսի ձեւաչափով: Միջոցառման ընթացքում ընդլայնվում է միջին եւ փոքր բիզնեսի աճի հնարավորությունը, կնքվում են պայմանագրեր եւ գործընկերության առաջարկներ: Այս ամենն ապահովում է Cheese and Wine Business միջավայրի ստեղծած մթնոլորտը:

Մասնակցությունը ցուցահանդեսին հնարավորություն է ընձեռում պատշաճ կերպով ծանոթացնելու սպառողներին հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի նվաճումներին, արտագնա եւ ներգնա տուրիզմի լայն հնարավորություններին, ստեղծելու արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցություն սպառողների եւ ծառայություններ մատուցողների միջեւ ԵՏՄ երկրների շրջանակներում:

Ցուցահանդեսի կազմակերպիչը «ՌենտաԱութսթաֆինգ» ընկերությունն է:

NEWS.am-ը HoReCaExpo 2019 միջազգային ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկերն է: