Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման 3-ական, ավտոմեքենա փախցնելու, սպանության սպառնալիքի եւ ծեծի 2-ական, սպանության, անձի առեւանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, սառը զենք կրելու ու սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության եւ կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ մահացել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: