ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 20-21-ը անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ: «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում նախատեսված են մշակութային մի շարք միջոցառումներ: