Անկարայի դատարանը Ֆեթուլահ Գյուլենի հետ կապված մի շարք անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել, հաղորդում է  Anadolu-ն:

Մասնավորապես, 2016 թվականի հեղաշրջման կազմակերպման մեղադրաքով ցմահ ազատազրկման են դատապարտվել ՌՕՈւ նախկին հրամանատար Ակին Օզթյուրքը եւ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին ռազմական խորհրդական Ալի Յազիչին:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ եւ սպաներ պետական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել:

Հիմնական դիմակայությունը տեղի էր ունեցել Ստամբուլում եւ Անկարայում, մահացել էր 250 հազար մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը՝ վիրավորվել:

Հեղաշրջման կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ապրող Գյուլենին եւ նրա հետեւորդներին եւ Վաշինգտոնից պաշտոնապես պահանջել էր արտահանձնել իսլամացի քարոզչին: