Գերմանիայում 52-ամյա նորապսակ Ռալֆ Յանկուսին պատիժ է սպառնում 49-ամյա կնոջը՝ Քրիսթելին, մեղրամիսի ժամանակ 48 ժամ տեւած BDSM խաղերից հետո սպանելու համար, հայտնում է Daily Mail-ը: 

Հանցագործությունը կատարվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողում Քրեֆելդ քաղաքում:

Քրիսթելը մահացել է ներքին վնասվածքների հետեւանքով, որոնք ստացել է նրա մարմնի մեջ օտար առարկաներ մտցնելու պատճառով:

Նշվում է, որ սադիստ ամուսինը 4 օր շտապ օգնություն չի կանչել, իսկ 4 օր հետո ժամանած բժիշկներն արդեն չեն կարողացել կնոջը փրկել:

Յանկուսը սպանության կատարումը խոստովանել է: