Էս բյուջեն չի կարող լավը լինել, սա ՀՀԿ-ի առաջարկած բյուջեն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

«Այնպես չի, որ եթե այս բյուջեին քվեարկենք, մեծ հաճույք ենք ստանալու: Այս բյուջեն չի կարող լավը լինի, հենց առաջադրելու էությամբ չի կարող լավը լինի քյասար: Կատարողականներն էլ չեն կարող լավը լինել: Մեր խմբակցությունը կորոշի ինչպես քվեարկել, բայց ես պետք է խնդրեմ խմբակցությանը, որ ես անձամբ դեմ քվեարկեմ, եթե թույլ կտան»,-ասաց նա: